Փոսն ընկած տրոլեյբուսը չի վնասվել
Հասարակություն
13:36 19/03/2024
Հայաստան

Փոսն ընկած տրոլեյբուսը չի վնասվել

«Տերյան-Կորյուն փողոցների  խաչմերուկում այսօր  համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում»,-հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով, Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի  որոշմամբ, մեջբերում  (փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը:

Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ):

«Հետևաբար, շինարարը կտուգանվի ավագանու որոշման  համապատասխան դրույթը չպահելու հիմքով: Տեղեկացնեմ  նաև, որ տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում»,-նշում է նա։

Placeholder
Փոսն ընկած տրոլեյբուսը չի վնասվել