«Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է
Օրվա մամուլ
09:03 19/03/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2018 թվականի հուլիսի 20-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Եթե նախկինում ինչ-որ ընկերության սեփականատերը պարզվում էր, որ, ասենք, նախկին վարչապետի եղբայրն է, և նրան փոխարինում էր նոր վարչապետի եղբայրը, ապա այսուհետ նման բաներ չեն լինելու»:

Իրականում, երբ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց միայն ԱԺ նախագահի և վարչապետի եղբայրների գործունեությունը, ճիշտ հակառակն էր Նիկոլ Փաշինյանի խոստումների: Դեռ 2022-ի հունիսի 10-ին բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի եղբայր Արմեն Փաշինյանը, որը խոպանից Հայաստան է վերադարձել 2018 թվականի հեղափոխությոնից հետո, մեկ տարում դարձել է միանգամից 4 ընկերության տնօրեն։

Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում. «Եվրոասֆալտ1», «Եվրոասֆալտ» ընկերություններում և փոխտնօրեն՝ «Թի էս քնսթրաքշն» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունում։ Ասֆալտապատմամբ զբաղվող այդ ընկերությունը բազմաթիվ պետական գնումներում է հաղթել, խոշոր ասֆալտապատման «մրցույթներում»։ Իսկ եղբոր կինը խոշոր կոռուպցիոն սկանդալի շրջանակներում կալանավորվեց և միայն Ալեն Սիմոնյանի միջամտությունից հետո ազատության մեջ հայտնվեց. ԱԺ նախագահը ազատությունից րոպեներ հետո եղբոր կնոջ հետ լուսանկար հրապարակեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder