Մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ արդեն իսկ կառուցված է ակադեմիական քաղաք. Լիլիթ Գալստյան
Կրթություն, գիտություն
17:29 19/03/2024
Հայաստան

Մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ արդեն իսկ կառուցված է ակադեմիական քաղաք. Լիլիթ Գալստյան

«Թե քաղաքաշինական, թե բովանդային իմաստով արդեն իսկ մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ տեղակայված ԲՈւՀ-երը կառուցված են հենց այս՝ ակադեմիական քաղաքի փիլիսոփայությամբ»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա հարց հնչեցրեց, թե իշխանություններն ինչու են հասարակությանը և գիտական հանրությանը փաստի առաջ կանգնեցնում և մնում են անդրդվելի։

«ԵՊՀ-ն, Կոնսերվատորիան, Բժշկականը՝ սրանք կոդային արժեքաբանական գաղափարական սիմվոլներ են՝ սոսկ շենքեր չեն, սրանց թիկունքում 100-ամյակի կրթություն է և մշակույթ»,-հայտարարեց պատգամավորը

Նա նշեց, որ եթե իշխանությունները կարող են, թող կրթության որակը բարձրացնեն, օպտիմալացնեն ԲՈւՀ-երը, խստացնեն հավատարմագրման կարգերը, այլ ոչ թե ակադեմիական քաղաք կառուցեն։

Պատգամավորը հայտարարեց, որ գիտակրթական խնդիրներ լուծելիս պետք է առաջնորդվեն բժշկական հայտնի՝ չվնասելու պատգամով։
 

Placeholder