Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
Կրթություն, գիտություն
10:08 19/03/2024
Հայաստան

Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին

«Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա։ Հետաքրքիր է՝ այդ մարդն ինչ է կերել, խմել, կամ միգուցե ծխել, որ մտածի Կոնսերվատորիան կարելի է  տեղափոխել»,- ասում է թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը։

Նա Կոնսերվատորիան համեմատում է Էջմիածնի եկեղեցիների հետ. «Նույն մակարդակի բան է, որ մտածես Էջմիածնի եկեղեցիները կարելի է տեղափոխել, քանի որ երաժիշտների համար Կոնսերվատորիան եկեղեցի է, որն ունի պատմություն, միակն է մեր երաժիշտների համար, որտեղ սովորել, դասավանդել են ամենակարևոր ու ամենակարկառուն դեմքերը»։

Ա. Չաուշյանը նշում է, որ Կոնսերվատորիայում սովորած երաժիշտներն այսօր ելույթ են ունենում աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։

Placeholder