Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կովկասում իր ազդեցությունն ու ներկայությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն տարածաշրջանին»,- այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցերի մասին։
«Մենք լավ գիտենք ՆԱՏՕ-ի ցանկությունը՝ ամրապնդել իր ներկայությունը Կովկասում։ Տեսանելի է անզեն աչքով: Կա նաև ըմբռնում, որ ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ու ներկայությունն ընդլայնելու փորձերը դժվար թե Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնեն: Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են։
Մենք ուշադիր հետևում ենք և հիմնականում մտադիր ենք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք ունեն մեր կողմերը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։