Ըստ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի՝ Տավուշում կան բնակավայրեր, որոնք  պետք է վերադարձվեն Ադրբեջանին
Քաղաքական
14:38 19/03/2024
Հայաստան

Ըստ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի՝ Տավուշում կան բնակավայրեր, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին

«Տավուշի մարզում չկան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Տավուշում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Խորհրդային Ադրբեջանին և  պետք է վերադարձվեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով Տավուշի չորս գյուղերի հանձման մասին հարցերին։

Նա նշեց, որ խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում։

Լրագրողների հարցին՝ եթե հայկական չեն, ապա ինչո՞ւ են հայկական վերահսկողության տակ, ՔՊ-ականը պատասխանեց. «Հարցեր կան, էլի»։

Placeholder
Ըստ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի՝ Տավուշում կան բնակավայրեր, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին