«Հրապարակ». Հակաարցախյան նոր արշավ է սկսելու` խորացնելով հայաստանցի-արցախցի պառակտումը
Օրվա մամուլ
09:12 20/03/2024
Հայաստան

«Հրապարակ». Հակաարցախյան նոր արշավ է սկսելու` խորացնելով հայաստանցի-արցախցի պառակտումը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրել էինք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի ԶԼՄ-ներին տված և դեռ չհեռարձակված հարցազրույցը մտահոգություն է առաջացրել արցախյան շրջանակներում։ Խոսքը ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և Արայիկ Հարությունյանի մասին է, որոնց հարցազրույցները, ըստ անոնսի, կհրապարակվեն մարտի 28-ին։

Արցախցի մի պաշտոնյա պատմեց, թե որոշ խողովակներով իմացել են, որ Ադրբեջանը ճնշման ներքո նրանց պարտադրել է անել հայտարարություններ, որ իրենք առաջնային պատասխանատվություն չեն ունեցել Ադրբեջանի դեմ  ռազմական գործողությունների ժամանակ, որ ՊԲ կառուցակարգերն այնպիսին են եղել, որ ենթարկվել են ՀՀ զինված ուժերին և այլն, ինչով Ադրբեջանը փորձելու է լեգիտիմ հիմք ստանալ ՀՀ-ի դեմ հարձակումների համար։ Արցախյան շրջանակներում կասկած չունեն, որ իրավիճակից օգտվելու է նաև Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, այդ հարցազրույցներից հետո հակաարցախյան նոր արշավ է սկսելու և առաջիկա հնարավոր զարգացումների մեղքը դնելու է նրանց վրա` խորացնելով հայաստանցի-արցախցի պառակտումը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder