Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ-թուրքական հարաբերություններում հարցի վերջնական լուծում չի լինի. Ռուբեն Սաֆրաստյան
Այս ամսվա սկզբին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայում էին՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, այդ այցն առանձնապես ոչ մի մեծ նշանակություն չունեցավ, դա հայ-թուրքական շփումների շարունակության փուլի արտահայտումն է։
«Հայ-թուրքական հարաբերություններում փոքր արդյունք, ոչ սկզբունքային, կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը համաձայնվի Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջներին և ստորագրի պայմանագիր Ադրբեջանի հետ։ Միայն դրանից հետո կարելի է ակնկալել թուրքական կողմից որոշակի քայլեր, որոնց մասին խոսվում է, բայց հարցի վերջնական լուծում չի լինի թուրքական կողմից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի երկրներ այցին, նա ասաց. «Առաջին հերթին ճանաչողական նպատակ ուներ։ Այժմ Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սրացման աննախադեպ փուլ է և Հարավային Կովկասում անկայնության պայմաններում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս այցով փորձում էր հասկանալ իրադարությունը Հարավային Կովկասում և այդ այցի արդյունքներով ՆԱՏՕ-ն կկառուցի իր հետագա քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։