Մարտի 20-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում էականորն իջել են
Տնտեսություն
09:09 20/03/2024
Հայաստան

Մարտի 20-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում էականորն իջել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 397.69 դրամ՝ էժանանալով 1.10 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 403.63 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 399 դրամ է, վաճառքը՝ 402.5 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 428.36դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 442.22 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 439 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.19 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.45 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.23 դրամ, վաճառքը`4.35դրամ։

Placeholder