«Հրապարակ». Պատրաստվում են միավորել, խոշորացնել ու օպտիմալացնել հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները
Օրվա մամուլ
09:20 20/03/2024
Հայաստան

«Հրապարակ». Պատրաստվում են միավորել, խոշորացնել ու օպտիմալացնել հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստվում է միավորել, խոշորացնել ու օպտիմալացնել հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները։

Խորհուրդների ձևավորման նոր կարգ է սահմանվել, որի համաձայն՝ քիչ սովորողներ ունեցող դպրոցների կառավարման խորհուրդները կմիավորվեն, այսինքն, ըստ այդ նոր կարգի, եթե դպրոցում սովորում է 1500-ից ավելի աշակերտ, ապա այդ հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման խորհուրդը չի խոշորացվի, իսկ եթե 1500-ից պակաս է, ապա առավելագույնը 7 դպրոցների խորհուրդներ կմիանան իրար այնպես, որ միասին վերցրած աշակերտների թիվը չգերազանցի 2 հազար 500-ը։ Այս դեպքում կառավարման խորհուրդը պետք է ունենա 17 անդամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder