Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզական կարիերան ավարտելուց մարզիչ դառնալու ցանկություն չունի։ Նա այդ մասին հայտարարել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբային յութուբյան ալիքի FROG TALKS շարքի եթերում։
«Ես արդեն բավական ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում։ Մարզչական աշխատանքը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում, ինչպես նաև վերլուծություն, քննարկումներ ֆուտբոլիստների հետ։ Այնպես որ, ես դա չեմ ուզում: Գուցե մարզական տնօրեն»,-ասել է 35-ամյա հայ կիսապաշտպանը։
Նա նշել է, որ ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, սովորել նոր բաներ, օրինակ՝ ճաշ պատրաստել:
Հ.Մխիթարյանն ասել է, որ կարիերային ավարտից հետո կմնամ Միլանում այնքան ժամանակ, մինչև տղան մեծանա և որոշի՝ ուզո՞ւմ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ. «Եթե նա ցանկանա ֆուտբոլիստ դառնալ, ապա մենք կմնանք Միլանում, իսկ եթե ոչ, ապա կվերադառնանք Հայաստան»։
Մխիթարյանն ասել է, որ տիրապետում եմ հինգ լեզվի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն:
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։