Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի Կենտրոնական բանկը ֆանտաստիկ՝ 50%-ի բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Թուրքիայի կենտրոնական բանկը 500 բազիսային կետով բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը՝ մինչև 50%՝ պատճառաբանելով գնաճային սպասումների վատթարացումը։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին է վկայում կարգավորող մարմնի նիստի փաստաթուղթը։
Կարգավորողը խոստացել է խստացնել դրամավարկային քաղաքականությունը այնքան ժամանակ, քանի դեռ չի գրանցվել գնաճի միտումի զգալի և կայուն անկում։ Կենտրոնական բանկի որոշումը թուրքական լիրայի փոխարժեքի բարձրացման պատճառ է դարձել։ Մի քանի շաբաթ անընդմեջ անկումից հետո ազգային արժույթը բարձրացել է 0,6%-ով, ամրապնդվելով մինչև 32,2 լիրա 1 դոլարի դիմաց:
Անցյալ տարվա մայիսին կայացած ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո, Կենտրոնական բանկը սկսել է անցում կատարել ավելի պահպանողական տնտեսական քաղաքականության։