Խախտումներ են հայտնաբերվել «Ծիածան» մսուր-մանկապարտեզի խոհանոցում
Առողջություն
12:15 21/03/2024
Հայաստան

Խախտումներ են հայտնաբերվել «Ծիածան» մսուր-մանկապարտեզի խոհանոցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի  տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ի խոհանոցում:

ՍԱՏՄ-ից հայտնում են՝ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործել է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝
- խոհանոցը, դրա առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ և գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Placeholder
Խախտումներ են հայտնաբերվել «Ծիածան» մսուր-մանկապարտեզի խոհանոցում