ԱՄՆ-ում գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամն առաջին անգամ փոխպատվաստվել է մարդուն
Առողջություն
19:26 21/03/2024

ԱՄՆ-ում գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամն առաջին անգամ փոխպատվաստվել է մարդուն

Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցից հայտնում են, որ գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամն առաջին անգամ փոխպատվաստվել է մարդուն։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

Բժշկական հաստատության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ աշխարհում առաջին անգամ գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամը մարդուն փոխպատվաստել են շաբաթ օրը՝ մարտի 16-ին: Օրգանը փոխպատվաստվել է 62-ամյա տղամարդու, որն ունի երիկամների վերջին փուլի հիվանդություն, հայտնում են հիվանդանոցից։

Կենդանու օրգանը ենթարկվել է 69 գենոմային փոփոխության, իսկ փոխպատվաստման վիրահատությունը տևել է 4 ժամ, ասվում է զեկույցում։

Placeholder