Ինչ է անելու Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո
Աշխարհում
15:17 21/03/2024
Աշխարհ

Ինչ է անելու Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզական կարիերան ավարտելուց մարզիչ դառնալու ցանկություն չունի։  Նա այդ մասին հայտարարել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբային յութուբյան ալիքի FROG TALKS շարքի եթերում։

«Ես արդեն բավական ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում։ Մարզչական աշխատանքը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում, ինչպես նաև վերլուծություն, քննարկումներ ֆուտբոլիստների հետ։ Այնպես որ, ես դա չեմ ուզում: Գուցե մարզական տնօրեն»,-ասել է 35-ամյա հայ կիսապաշտպանը։

Նա նշել է, որ ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, սովորել նոր բաներ, օրինակ՝ ճաշ պատրաստել:

Հ.Մխիթարյանն ասել է, որ կարիերային ավարտից հետո կմնամ Միլանում այնքան ժամանակ, մինչև տղան մեծանա և որոշի՝ ուզո՞ւմ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ. «Եթե ​​նա ցանկանա ֆուտբոլիստ դառնալ, ապա մենք կմնանք Միլանում, իսկ եթե ոչ, ապա կվերադառնանք Հայաստան»։

Մխիթարյանն ասել է, որ տիրապետում եմ հինգ լեզվի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: 

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ հունիս։

 

 

 

 

Placeholder
Ինչ է անելու Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո