Զախարյանն ամաչեց ասել, որ բղավել է, երբ առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
Աշխարհում
10:38 22/03/2024
Աշխարհ

Զախարյանն ամաչեց ասել, որ բղավել է, երբ առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կիսվել է Լա լիգայի առաջին գոլից իր հույզերով՝ նշելով, որ չէր հասկանում, թե ինչպես պետք է տոնել այն։ Այդ մասին գրում  է «Գազետա ռու»-ն։

«Ես չէի հասկանում, թե ինչպես տոնել և ինչ անել, ուղղակի հույզեր կային, ես ուղղակի խելագարի պես վազում էի։ Ի՞նչ բղավեցի ռուսերեն, բայց ավելի լավ է չասեմ, (ծիծաղում է)»,-ասաց Զախարյանը։

Մարտի 15-ին Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում իր դեբյուտային գոլը խփեց «Կադիսի» դեմ խաղում, հանդիպումը կայացավ Իսպանիայի առաջնության շրջանակներում։

Placeholder
Զախարյանն ամաչեց ասել, որ բղավել է, երբ առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում