CNN. ԱՄՆ-ը նախազգուշացրել է ՌԴ-ին ահաբեկչություն իրականացնելու ԻՊ-ի մտադրությունների մասին
Քաղաքական
09:48 23/03/2024
Աշխարհ

CNN. ԱՄՆ-ը նախազգուշացրել է ՌԴ-ին ահաբեկչություն իրականացնելու ԻՊ-ի մտադրությունների մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով խմբավորման հաղորդագրությունը։

«Իսլամական պետությունը հայտարարել է, որ հարձակում է իրականացրել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրել է, որ ամերիկյան հետախուզությունը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում։ 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, CNN տեղեկություններով՝ նման տեղեկություն ստացվել է 2023 թվականի նոյեմբերից, սակայն պարզ չէ՝ արդյոք դա հիմք է հանդիսացել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կողմից մարտի 7-ին ահաբեկչական սպառնալիքի մասին նախազգուշացման հրապարակման համար։

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին Fox News-ին ասել էր, որ դեռ չի կարող ասել, թե որքանով են կապված ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը և «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը: Նրա խոսքով, ամերիկյան կողմը «որոշ մտավախություններ ուներ Մոսկվայում և նրա շրջակայքում այս ամսվա սկզբին ահաբեկչության հնարավորության կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմիննեի ոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քառ. մ։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։ ՔԿ տվյալներով, տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել ավելի քան 60 մարդ; Զոհերի թիվը կարող է ավելանալ։ Հոսպիտալացվել է 115 մարդ։ 

Placeholder