Իշխանությունը պայքար է մղում ոչ թե թշնամիների դեմ, երկրի համար, այլ երկրի ներսում այլախոհության դեմ. Բեքարյան
Քաղաքական
12:32 23/03/2024
Հայաստան

Իշխանությունը պայքար է մղում ոչ թե թշնամիների դեմ, երկրի համար, այլ երկրի ներսում այլախոհության դեմ. Բեքարյան

«Իշխանությունը մղում է  պայքար ոչ թե թշնամիների դեմ, երկրի համար, այլ ուղղակի երկրի ներսում, իր իշխանությունը պահելու այդ մոլուցքից ելնելով ցանկացած այլախոհության դեմ»,-Շենգավիթ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

Նա նշեց, որ այս շղթան որևէ կերպ կանգ չի առնում և գնալով այս պահվածքը, կեցվածքը դառնում է  շատ ավելի անտանելի։

«Սա եղած իրավիճակի մի դրսևորում է. «Մենք այստեղ ենք, բայց խոսակցությունների հիմքում ավելի շատ երկրի վիճակն է, Տավուշի հետ կապված խնդիրները, իշխանության կողմից սեփական ժողովրդին ահաբեկելը պատերազմի սպառնալիքով։ Սա հոգեբանական տեռոր է։

Ես չգիտեմ էլ ինչ պետք է լինի, որ մենք որպես հանրություն միավորված, միասնական ոչ ասենք, ասենք որ այպես այլևս անհնար է, այս իշխանությունը պետք է հեռացած լիներ։ Բայց պասիվ, իրար մեջ զրուցելով, երկիրը կործանվելով գնում է։

Այսօր կա պետության գոյության խնդիր»,- ասաց Կ.Բեքարյանը։

Հիշեցնենք, որ դատարանի որոշումներով երկու ամսով կալանավորվել են «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։ Նրանք ազատությունից զրկել են հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։ Փաստաբանները նշում են, որ սա ծանր վիրավորանքի քրեականացման վերածնունդն է, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։
 

Placeholder