Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրամիությունը ցնցված և ապշած է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին լուրերից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, X ցանցում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Եվրամիությունը ցնցված և ապշած է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի տեղի ունեցած ահաբեկչության մասին հաղորդումներից: ԵՄ-ն դատապարտում է ցանկացած հարձակում քաղաքացիական բնակչության վրա: Մեր մտքերը Ռուսաստանի բոլոր տուժած քաղաքացիների հետ են», - գրել է Ստանոն:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան հինգ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: ԱԴԾ-ի նախնական տվյալներով՝ զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել;