Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լեհաստանի հայտնել է, որ ռուսական թևավոր հրթիռը խախտել է իր երկրի օդային տարածքը
Լեհաստանի զինված ուժերը մարտի 24-ի վաղ առավոտյան հայտնել են Ուկրաինայի հետ սահմանին երկրի օդային տարածքի խախտման մասին և պնդում են, որ դա ռուսական թևավոր հրթիռ է, բայց պնդումների համար ապացույցներ չեն ներկայացվել:
«Տեղեկացնում ենք ձեզ, որ մարտի 24-ին՝ ժամը 04:23-ին թևավոր հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը»,-ասվում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության Twitter-ի հաղորդագրության մեջ: Հրամանատարության տվյալներով՝ օբյեկտը թռչել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինյան վոյեվոդության Օսերդո գյուղի մոտ և հեռացել 39 վայրկյանից հետո։ Հրամանատարությունը պնդում է, որ դա «ռուսական հեռահար ավիացիայի» կողմից արձակված հրթիռ է։ Այդ կապակցությամբ Լեհաստանն ու նրա դաշնակիցների օդուժը բարձրացել են երկինք: