Ներսից մեր պետականությունը լափելու է քաոսն ու պետական ինստիտուտների չգոյությունը.Սուրեն Սուրնյանց
Քաղաքական
20:36 24/03/2024
Հայաստան

Ներսից մեր պետականությունը լափելու է քաոսն ու պետական ինստիտուտների չգոյությունը.Սուրեն Սուրնյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրնյանցը գրում է.

«Ես չգիտեմ՝ ովքեր և ինչ մոտիվով էին փորձում ներխուժել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Դա թերևս նույնիսկ էական չէ կամ ավելի շուտ երկրորդական է՝ ավելի գլոբալ մի գործընթացի համատեքստում:

Իսկ այդ գործընթացը տանում է պետության բովանդակային ոչնչացման:

Մի կողմից, Հայաստանի շուրջ արտաքին մարտահրավերներն ահագնանում են ու գործող իշխանություններն անզոր են չեզոքացնել դրանք, մյուս կողմից՝ երկրի ներսում նկատվում են ամենաթողության և քաոսի ակնհայտ նշաններ:

Հնարավորությունների պատուհանը շատ փոքր է:

Եթե մի քանի ամսվա ընթացքում մեզ չհաջողվի քաղաքական լուծումներ գտնել, դրսից մեր պետականությունը լափելու է թշնամին, ներսից՝ քաոսն ու պետական ինստիտուտների չգոյությունը:

Հապաղելու իրավունք չունենք»:

Placeholder