«Առաջին անուններ» աճուրդում ներկայացված  է Այվազովսկու կտավը
Մշակույթ
11:13 25/03/2024
Աշխարհ

«Առաջին անուններ» աճուրդում ներկայացված է Այվազովսկու կտավը

Մարտի 25-29-ին տեղի կունենա «Առաջին Անուններ» աճուրդը։ Կոլեկցիոներների ուշադրությանը կներկայացվեն 19-20-րդ դարերի ռուս նկարիչների 52 աշխատանքներ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, դրանց թվում են հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, նաև՝ Իլյա Ռեպինի, Նիկոլայ Ռերիխի, Ապոլինարի Վասնեցովի, Պյոտր Կոնչալովսկու, Նիկոլայ Ֆեշինի և այլ նկարիչներ կտավները։

Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկին «Հարավային ափին» կտավը դարձել է MacDougall's աճուրդի թոփ-լոտը: 1893 թվականի կտավը նախնական գնահատվել է 400-600 հազար ֆունտ ստեռլինգ։ Աճուրդն անցկացվում է մարտի 18-ից ապրիլի 10-ը փարիզյան Hôtel Drouot աճուրդի տան հարթակում առցանց։

 

Placeholder
«Առաջին անուններ» աճուրդում ներկայացված է Այվազովսկու կտավը