Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամսոնյանի նկատմամբ՝ խայտառակ գործողությունից հետո ՆԳՆ հաշվետվությունը կարելի էր ծալել, մի կող դնել. Մանուկյան
«ՆԳՆ հաշվետվությունը կարելի էր ծալել դնել մի կող և մի քանի օր առաջ լրագրող-բլոգեր Նարեկ Սամսոնյանի նկատմամբ՝ ոստիկանների կողմից, վայրագ, խայտառակ գործողությունը ցույց տալ էկրանին, թե բա՝ ՀՀ ՆԳ նախարարություն է, ժողովրդավարության Բաստիոն, որ գնում են եվրոպաներում հպարտանում են»,-ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց, որ հասկանում է, թե ինչու են ման ձևով անում, բայց միևնույն է, որ մի օր ոստիկանները պատասխան են տալու իրենց արարքների համար։
«Այսօր նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ շեֆին զեկուցեն, որ փռեցին ասֆալտներին։ Բայց օրինակ պոռնոգրաֆիկ նյութեր տարածած, պոռնոգրաֆիկ ֆիլմերում նկարահանված, ներազգային թշնամանք սերմանող, արացախահայության դեմ հրապարակային ամբողջ օրն արշավ անող, ադրբեջանցիների հետ համագործակցող Ռուման Բաղդասարյանի հետ քերականի երկու աշխատող է ման գալիս, ինչ է թե համարվել է տուժող»,-հայտարարեց Մանուկյանը։
Նա ասաց, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ գործողություններից հետո անիմաստ է հարց տալ ՆԳՆ-ին։
Վահե Ղազարյանը հավաստիացրեց, որ այդ դեպքով ներքին քննություն է անցկացվում և արդյունքների մասին կտեղեկացնեն պատգամավորին։