10 տարիների ընթացքում Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը նվազել է 63 %-ով. Անուշ Խաչատրյան
Առողջություն
12:44 25/03/2024
Հայաստան

10 տարիների ընթացքում Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը նվազել է 63 %-ով. Անուշ Խաչատրյան

«Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը նվազել է 63 %-ով»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված ասուլիսում հայտնեց Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը։

Բանախոսը տեղեկացրեց, որ 2003 թվականից սկսած գործում է տուբերկուլոզի դեմ պայքարի 5-ամյա ծրագիրը, որի շրջանակներում կատարվող միջոցառումների նպատակն է հիվանդացության և մահացածության նվազեցումը։

Նրա խոսքով՝  վերջին 22-23 թվականի ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ մահացության ցուցանիշները նվազում 14% -ով։

Խաչատրյանը հայտնեց, որ 2023 թվականին շարունակել է արձանագրվել տուբերկուլոզով հիվանդացության և մահացվածության ցուցանիշների նվազում։

«Նախորդ տարի մենք 100 հազար բնակչի հաշվով արձանագրել ենք 1 մահ»,-ասաց Խաչատրյանը։

 

Placeholder
10 տարիների ընթացքում Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը նվազել է 63 %-ով. Անուշ Խաչատրյան