Ինչն է զարմացրել Արսեն Զախարյանին Իսպանիայում
Աշխարհում
15:28 26/03/2024
Աշխարհ

Ինչն է զարմացրել Արսեն Զախարյանին Իսպանիայում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը  պատմել է, թե ինչն է իր համար անսովոր իսպանական կյանքում և զարմացել է։ Նրա խոսքերը մեջբերում է Sport24-ը։

«Ինձ համար անսովոր է, որ ամեն ինչ աշխատում է ըստ ժամանակացույցի։ Նույնիսկ ռեստորաններն են աշխատում դադարներով, սննդի առաքումն ընդհատումներով է կատարվում: Սկզբում շատ անսովոր էր, բայց հիմա քիչ թե շատ սովոր եմ դրան»,- ասել է նա։

2023 թվականի օգոստոսի 19-ին «Ռեալ Սոսյեդադը» հայտարարել էր Մոսկվայի «Դինամոյից» Արսեն Զախարյանի տեղափոխության մասին։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը: Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում իր նորամուտը նշել է օգոստոսի 25-ին՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս գալով 75-րդ րոպեին։ Ընդհանուր առմամբ Լա Լիգայում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում։

Placeholder
Ինչն է զարմացրել Արսեն Զախարյանին Իսպանիայում