Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՊՀ-ն ցավակցում է Ռուսաստանին «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) բոլոր երկրները ցավակցում են Ռուսաստանին՝ կապված «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Իլխոմ Նեմատովը։
«ԱՊՀ բոլոր երկրները կարեկցում և իրենց խորին ցավակցությունն են հայտնում անմարդկային ահաբեկչության կապակցությամբ»,-ասել է Նեմատովը։
Նա նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի անունից է ցավակցություն է հայտնել։
«ԱՊՀ երկրների ղեկավարները ոչ միայն հեռագրեր են ուղարկել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, այլև զանգահարել են հեռախոսով, անձամբ ցավակցություն հայտնել և համերաշխություն հայտնել ռուսական կողմին, ռուս ժողովրդին դժվար օրերի կապակցությամբ»,-հիշեցրել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալը։