Գյուղերը տարածքային վեճի առարկա չեն. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝  Կլաարին
Քաղաքական
14:40 26/03/2024
Տարածաշրջան

Գյուղերը տարածքային վեճի առարկա չեն. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Կլաարին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է  Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին։

Նա X սոցիալական ցանցում մասնավորապես գրել է. «Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել նախապաշարմունքներից և չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ: Միևնույն ժամանակ նա բոլորովին անտեսում է հայաստանյան լրատվամիջոցների կոչերը՝ պայքարելու ապօրինի օկուպացիայի շարունակման համար»։

Նա նաև նշել է, որ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։

Հիշեցնենք, որ նախօրեին  Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. «Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։

Placeholder
Գյուղերը տարածքային վեճի առարկա չեն. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Կլաարին