Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Transfermarkt պորտալը թարմացրել է խաղացողների տրանսֆերային արժեքը, և այժմ ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո, ինչը 5 միլիոն եվրոյով ավելի էժան է, քան նախկինում։
Գազետա.ռու-ն գրում է, որ չնայած տրանսֆերային արժեքի անկմանը, Մեսսին, ով հանդես է գալիս Մայամիի «Ինտերում», շարունակում է մնալ ամերիկյան լիգայի MLS-ի ամենաթանկ խաղացողը։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ՊՍԺ-ում երկու տարի խաղալուց հետո։