Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ Երևան
Սպորտ
16:12 27/03/2024
Հայաստան

Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ Երևան

Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այս մասին  հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլլաևը։ 

Ըստ նրա, մրցույթին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառը երկու երկրների միջև լարվածությունն է։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-5-ը Երևանում կացնակցվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն:

Այսօր կայացած ասուլիսում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը հայտարարեց, որ Երևանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը դեռևս մասնակցության հայտ չեն ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի թիմերը:

Ապրիլի 2-ից սկսած միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանն, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի մոտ 300 մարզիկ:

 

Placeholder
Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ Երևան