Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
Քաղաքական
12:33 28/03/2024
Հայաստան

Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան

«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին»,- ասել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն այն ստանում է պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով եմ ցույց տալիս այն, ինչ սպասվում է Տավուշում:

Տեղի ունեցողը բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ»,- նշել է նա։ 

Placeholder
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան