Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և դեղեր»,-կառավարության նիստում հայտնեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա զեկուցեց «Հայաuտանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը։
Փոխնախարարի խոսքով, այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 մլն դրամ, որի շրջանակներում կտրամադրվի պահածոյացված մթերք, չոր սնունդ և դեղեր՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ։
«Ընդհանուր առմամբ մարդասիրական օգնությունը կազմում է 29.94 տոննա»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ բեռը տեղափոխելու է ՊՆ-ն և առաջարկեց գումար հատկացնել դրա համար։
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ հումանիտար օգնության ուղարկման մասին հայտարարել է Եգիպտոս կատարած այցի ժամանակ, որտեղ էլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել բեռը Եգիպտոսի միջոցով Գազայի շրջան հասցնելու վերաբերյալ։