Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Տնտեսություն
10:10 28/03/2024
Աշխարհ

Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով

Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է Milliyet թերթը։

«Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ ՆԱՏՕ-ի նավթամուղի խողովակը ծակվել է, ինչի հետևանքով վառելիքը սկսել է հոսել Սափանկա լիճ, որը քաղցրահամ ջուր է մատակարարում 4-5 միլիոն մարդու»,-թերթից մեջբերում է անում «ՌԻԱ նովոստին»:

Իշխանությունները սկսել են վերացնել վթարի հետևանքները՝ արգելակներ տեղադրելով տեղադրելով։ Տեղի ջրմուղ-կոյուղու վարչությունը պնդում է, որ լճի աղտոտված հատվածը գտնվում է ջրառի կետերից հեռու, ուստի քաղաքացիները չպետք է անհանգստանան իրենց առողջության համար։

Placeholder
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով