Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
Քաղաքական
12:30 28/03/2024
Տարածաշրջան

Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված

«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և դեղեր»,-կառավարության նիստում հայտնեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նա զեկուցեց «Հայաuտանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը։

Փոխնախարարի խոսքով, այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 մլն դրամ, որի շրջանակներում կտրամադրվի պահածոյացված մթերք, չոր սնունդ և դեղեր՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ։

«Ընդհանուր առմամբ մարդասիրական օգնությունը կազմում է 29.94 տոննա»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ բեռը տեղափոխելու է ՊՆ-ն և առաջարկեց գումար հատկացնել դրա համար։

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ հումանիտար օգնության ուղարկման մասին հայտարարել է Եգիպտոս կատարած այցի ժամանակ, որտեղ էլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել բեռը Եգիպտոսի միջոցով Գազայի շրջան հասցնելու վերաբերյալ։
 

Placeholder
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված