Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Քաղաքական
15:06 28/03/2024
Հայաստան

Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին: 

«Տղաները շատ լավ էին, պինդ էին, ասացին՝ շարունակելու են իրենց գործունեությունը, ես էլ փոխանցեցի մեր տրամադրությունները, սատարումը»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմել է Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՔԿ-ում հարուցված վարույթի շրջանակում օրեր առաջ կալանավորվեցին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Պատճառը  «Իմնեմնիմի» պոդքասթի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելն է։

Placeholder
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին