ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
Քաղաքական
11:31 28/03/2024
ԼՂՀ

ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի անվտանգության համար։ Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին»,-Կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը

Նա հայտարարեց, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է կառավարության նիստերի դահլիճում։

«Ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին  ուժերը որոշ շրջանակներին Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն»,- ասաց Փաշինյանը

Նա հայտնեց որ եթե ինչ-որ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է կառավարության հետ, ապա այն ազգային անվտանգության խնդիր է և հույս հայտնեց, որ  այդ մարմնի գոյությունը չի նշանակում, որ համապատասխան կառույցները թերացել են։
 

Placeholder
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան