Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Քաղաքական
13:59 29/03/2024
Տարածաշրջան

Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում

Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև հրամանագիր է ստորագրել դրա ձևավորման վերաբերյալ։

Պաղեստինի լրատվական գործակալության փոխանցմամբ, նոր կառավարությունը նախագահի առջև երդվելու է հաջորդ կիրակի՝ մարտի 31-ին։

23 անդամից բաղկացած գործադիր մարմնում Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնը վստահվել է հայազգի Վարսեն Աղաբեկյանին։

Նոր կառավարության ծրագրում առաջնահերթությունը կտրվի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ մարդասիրական օգնության ավելի մեծ մուտք ապահովելու ծրագրի մշակմանը։

 

Placeholder