Փարիզ-2024-ի ջահը կվառվի Թյուիլրի այգիներում
Աշխարհում
18:00 29/03/2024
Աշխարհ

Փարիզ-2024-ի ջահը կվառվի Թյուիլրի այգիներում

«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը կվառվի Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Թյուիլրի  այգիներում (Jardin des Tuileries), այլ ոչ թե Էյֆելյան աշտարակի մոտ, ինչպես ակնկալում էին կազմակերպիչները։  Այս մասին գրում է sortiraparis.com կայքը։

Թյուիլրի  այգին՝ Փարիզի «կանաչ թոքը», գտնվում է քաղաքի կենտրոնում ։ Այստեղ օլիմպիական կաթսան կտեղադրվի 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Որոշումը,  Agence France-Presse-ի հաղորդմամբ, եղել է խաղերի կազմկոմիտեի և Փարիզի քաղաքային խորհրդի բանակցությունների արդյունքը:

Կաթսայի շուրջ անվտանգությունը կապահովվի օրական 24 ժամ՝ թույլ տալով հանրությանը վայելել տեսարանը հանգիստ պայմաններում:

Placeholder
Փարիզ-2024-ի ջահը կվառվի Թյուիլրի այգիներում