ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Քաղաքական
16:21 29/03/2024
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

Մեկնաբանելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը, ՌԴ ԱԳՆ-ում ասել են, որ «անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը»։

«102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն միտքը, որ դրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Ստիպելով այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- ընդգծել են գերատեսչությունում։
 

Placeholder