Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն, ինչ պատահել է Հիսուսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ․․․ Ուրացված և դավաճանված՝ խաղաղության համբույրով. Բագրատ Սրբազան
«Այն, ինչ պատահել է Հիսուս Քրիստոսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ․․․ Ուրացված և դավաճանված՝ խաղաղության համբույրով»,- Ավագ ուրբաթ՝ Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում Հիսուս Քրիստոսի թաղման կարգի ընթացքում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ինչպես մեր Տիրոջ արյունն է խաչի վրա հեղված՝ որպես փրկության, հաղթանակի և հարության նշան, այնպես էլ մեր նահատակ զավակների արյունն է հեղված մեզ վրա՝ միակ ճանապարհը ցույց տալու, թե ինչպես կարող ենք հասնել հաղթանակի»,- նշել է սրբազանը։