Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». «Սքրինշոթ»-երի հերոս դատավոր Ռուբիկ Մխիթարյանը իշխանություններից իրավմամբ դժգոհելու առիթ չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դատավոր Ռուբիկ Մխիթարյանի գրեթե ողջ ընտանիքը արդարադատական համակարգում է
Դժվար է ասել՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանն է արդյոք նպաստել ընտանիքի նման հաջող կադրային դասավորությանը, թե նրա կինը, բայց «սքրինշոթ»-երի հերոսը իշխանություններից իրավմամբ դժգոհելու առիթ չունի։
Նրա կինը` Ալիսա Մկրտչյանը, Սնանկության դատարանում է աշխատում, դուստրը` Ռուբինա Մխիթարյանը՝ Արդարադատության նախարարությունում, իսկ վերոնշյալ անձանց հայտարարագրերում եկամուտները արտացոլված են անվերջ դրամական նվերներով։ Ըստ ամենայնի, դատավոր Մխիթարյանի համար «ապագա կա»-ն վաղուց լուծված հարց է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։