Թուրքիայում ընտրությունների ժամանակ հրազենի գործածությամբ ծեծկռտուքի հետևանքով կա զոհ և վիրավորներ
Քաղաքական
19:44 31/03/2024
Աշխարհ

Թուրքիայում ընտրությունների ժամանակ հրազենի գործածությամբ ծեծկռտուքի հետևանքով կա զոհ և վիրավորներ

Թուրքիայի մունիցիպալ ընտրություններում քվեարկության ժամանակ երկու խմբերի միջև հրազենով, քարերով և փայտերով ծեծկռտուքի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Այդ մասին հայտնու է «Հուրիեթ»-ը։

Նահանգի կենտրոնի Կոնաճիկ գյուղում քվեարկության ժամանակ երկու խմբերի միջեւ վիճաբանություն է սկսվել։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի՝ հրազենի, քարերի և փայտերի գործադրմամբ։

Ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել են Իհսան Ալթինը (54 տարեկան), Օքան Ալթինը (30 տարեկան) և Օքթայ Ալթինը (27 տարեկան)։ Ահազանգից հետո դեպքի վայր են ուղարկվել բժշկական և ոստիականակ խմբեր։ Տուժածներին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սիիրթի հիվանդանոց։ Բուժման տեղափոխված տուժածներից Իհսան Ալթինին չի հաջողվել փրկել։

Ատրճանակով կասկածյալը բռնվել է, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Placeholder