Հատուկ նշանակության ուժերը Մախաչկալայում և Կասպիյսկում ահաբեկիչների են արգելափակել
Քաղաքական
08:49 31/03/2024
Աշխարհ

Հատուկ նշանակության ուժերը Մախաչկալայում և Կասպիյսկում ահաբեկիչների են արգելափակել

ԱԴԾ հատուկ ջոկատայինները Մախաչկալայի և Կասպիյսկի բնակելի թաղամասերի մի քանի բնակարաններում արգելափակել են ահաբեկիչներին, և սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, ասվում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԱԿ) տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Դաղստանի անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ որոնողական աշխատանքների ընթացքում տեղեկություն է ստացվել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված զինված անձանց գտնվելու վայրի մասին։ Այս գիշեր նրանք արգելափակվել են ԱԴԾ հատուկ ջոկատայինների կողմից Մախաչկալայի և Կասպիյսկի բնակելի թաղամասերի մի քանի բնակարաններում։ Հանցագործների հայտնաբերման տարածքում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ԱԴԾ մարզային վարչության պետը հայտարարել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 

Placeholder