Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսրայելի հրթիռային հարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունն է խոցել, վնասվել է նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, և պայթյուններ են լսվել։ Սիրիական Al Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին: