Ապրիլի 1-ի առթիվ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
13:27 01/04/2024
Հայաստան

Ապրիլի 1-ի առթիվ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ապրիլի 1-ի առթիվ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն Ամավիր ՔԿՀ-ից շնորհավորական խոսք է տարածել։ AntiFake.am-ը մանրամասնում է՝ այն շնորհավորանք է ուղղված Նիկոլ Փաշինյանին մասնագիտական տոնի առթիվ.

«Աշխարհում բոլորն այս օրը նշում են որպես հումորի և միմյանց հետ կատակելու օր։ Հայ ժողովրդի համար, սակայն, այս օրը խորհրդանշում է մանկուրտների իշխանության պարագլխի էությունը։ Ստի, կեղծիքի, դավաճանության և աղետի հետ ասոցացվող և վերոթվարկվածների հոմանիշը դարձած ռեժիմի պարագլխի տոնը ասենք շնորհավոր։ SutNikol-ը շատ շուտով անցյալում է մնալու՝ իր հետևից թողնելով միայն ամոթ ու խայտառակություն և ապագա սերունդներին պատգամ՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չլինել նիկոլ…։
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան «Արմանվիր» քրեակատարողական հիմնարկ 01.04.2024թ.»։

Placeholder
Ապրիլի 1-ի առթիվ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին