Ոսկան Սարգսյան. Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին  հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու
Քաղաքական
12:06 01/04/2024
Հայաստան

Ոսկան Սարգսյան. Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու։

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, նրան հարցնելով՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի(Ներքին Ոսկեպար), Խերմիլիի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո  Իջևան-Նոյեմբերյան, Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար մարզի  սահմանամերձ այդ տարածքներում ի՞նչ  նոր  ճանապարհներ են նախատեսված կառուցել, քանի՞ կիլոմետր երկարությամբ, որքա՞ն   արժեքներով։

Մարտի 29-ին ստացել եմ մարզպետի  պատասխանը, ուր նշված  է․ «Նման որոշում դեռ կայացրած չէ»:

Նման որոշում չկա, սակայն մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Ոսկեպարի բնակիչների մտահոգությունների, թե 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Ոսկեպարը ճանապարհի խնդիր է ունենալու,  հայտարարել է, որ  Ոսկեպարում թունել է կառուցվելու, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան ճանապարհը։

Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում  չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են   իրականացվելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ ,Իջևան-Նոյեմբերյան  կապը և  այդ հատվածով Հայաստան-Վրաստան  տրանսպորտային հաղորդակցությունը»։

Placeholder
Ոսկան Սարգսյան. Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու