Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում
Քաղաքական
09:46 01/04/2024
Տարածաշրջան

Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում

Գրեթե ամբողջապես ամփոփվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Էրմենիհաբերի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ 99.8 տոկոս քվեի հաշվվման արդյունքներով  առաջատար է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP):

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ԺՀԿ-ի միջև ձայների տարբերությունը կազմում է 2.25 տոկոս: 

ԱԶԿ-ն հաջողել է հավաքել ձայների 35.49, իսկ ԺՀԿ-ն՝ 37.74 տոկոսը: Հավելենք, որ 22 տարի անց առաջին անգամ է քեմալական կուսակցությունը հաղթում Էրդողանի կուսակցությանը։

Մարտի 31-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը, ԱԶԿ-ի գլխամասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ նախնական արդյունքների հիման վրա ընդունել է իրենց պարտությունը:

«Մարիտ 31-ը մեր համար ավարտ չէ, այլ շրջադարձային կետ»,-ասել է նա:

ԺՀԿ-ն վստահ հաղթանակ է տարել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում: 

Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլու - 51.9%
Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշ - 60.35%
Իզմիրի քաղաքապետի թեկնածու Ջեմիլ Թուգայ - 48.90%

ԱԶԿ-ին և ԺՀԿ-ին ձայների 6.19 տոկոսով հաջորդում է «Նոր բարօրություն» կուսակցությունը (Yeniden Refah Partisi):

Placeholder
Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվում է ՏԻՄ ընտրություններում