Իսրայելի հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը
Քաղաքական
18:53 01/04/2024
Աշխարհ

Իսրայելի հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը

Իսրայելի հրթիռային հարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունն է խոցել, վնասվել է նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի  թղթակիցը։

Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, և պայթյուններ են լսվել։ Սիրիական Al Ikhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:
 

Placeholder
Իսրայելի հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը