«Տվորչեսկի հարց է լուծվում, ընկել եք բնակարանի կռվի հետևի՞ց». Սունդուկյանի թատրոնում լարված իրավիճակ էր
Մշակույթ
15:40 02/04/2024
Հայաստան

«Տվորչեսկի հարց է լուծվում, ընկել եք բնակարանի կռվի հետևի՞ց». Սունդուկյանի թատրոնում լարված իրավիճակ էր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը հայտարարեց, որ իրենք գրկաբաց սպասում են «Գոյ» թատրոնի դերասաններին։

«Չե՞ք հասկանում, մենք գրակաբաց սպասում ենք նրանց, գան, միասին աշխատենք»,- թատրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Մարությանը։

Հանդիպմանը ներկա էին Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներ։ Հարց հնչեց՝ եթե գա ժամանակ ու որոշում ընդունվի՝ Սունդուկյանի թատրոնը  միավորվի այլ թատրոնի, ի՞նչ կանեն, Մարությանն ասաց. «Այդպիսի բան չի լինի, սա ազգային թատրոն է։
Տվորչեսկի հարց է լուծվում, եկել, ընկել եք բնակարանի կռվի հետևի՞ց»։

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամների նպատակն է քաղաքականացնել այս խնդիրը։

Նշենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը վերամիավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ վերամիավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
«Տվորչեսկի հարց է լուծվում, ընկել եք բնակարանի կռվի հետևի՞ց». Սունդուկյանի թատրոնում լարված իրավիճակ էր