Մաքսային հսկողությունից թաքցված 88 բջջային հեռախոսների ներկրման փորձը կանխվել է
Իրավունք
12:32 02/04/2024
Հայաստան

Մաքսային հսկողությունից թաքցված 88 բջջային հեռախոսների ներկրման փորձը կանխվել է

Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ փաստի առթիվ,  մաքսային  ծառայողների  կողմից, կազմվել է  մաքսային  կանոնների  խախտման  վերաբերյալ  արձանագրություն: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռը և այն տեղափոխող տրանսպորտային միջոցն ի պահ են վերցվել:

Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ։

Placeholder