Ինչի՞ մասին է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումը. Միլլերը փակագծեր է բացել
Քաղաքական
12:04 02/04/2024
Հայաստան

Ինչի՞ մասին է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումը. Միլլերը փակագծեր է բացել

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումը Հայաստանի բարեփոխումների, ժողովրդավարության, տնտեսության ու  ճկունության մասին է։ Ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով այն հարցին, արդյոք ադրբեջանցիները հրավիրվե՞լ են մասնակցելու այս շաբաթ տեղի ունենալիք հանդիպմանը։

«Այս հանդիպման ուշադրության կենտրոնում խաղաղության գործընթացը չէ։ Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնության, փախստականների աջակցության, Հայաստանի քաղաքական բարեփոխումների սատարման հարցեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը։ Այն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հանդիպում չէ»,-ասել է Միլլերը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակը, ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության, նշել էր՝ Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել: 

Placeholder
Ինչի՞ մասին է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպումը. Միլլերը փակագծեր է բացել